Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ. Շահ Աբբասի հրամանով։ Կառուցվածքային առումով պատճառը նույնն էր. այդ էլիտան զավթիչների հետ առևտուր անող կոլաբորացիոնիստական և կոմպրադորական ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ էր։ Նույնն է այսօր։ Մահվան է դատապարտված այն հանրույթը, որ չունի ռազմական էլիտա։ Նրան դեպի Դեր Զոր են առաջնորդելու խոջաները, Պեզճյան ամիրաներն ու Սուքիասյանները»։ |