ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ամիսը 1-2 բնակավայր հանձնելով՝ դեռ առնվազն 3-4 տարի կարելի է ձգել». Տիգրան Կարապետյան
01:06, 09.08.2022 | mamul.am
3022 | 0

Ազգային-Ժողովրդավրական Բևեռի անդամ Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «44-օրյա պայմանավորված ռուս-թուրքական համատեղ ագրեսիայից ու նոյեմբերի 9-ի դավաճանական կապիտուլյացիայից հետո ՀՀ Արցախի մարզի մոտ 300 բնակավայրերից հայկական մնացին ընդամենը 117-ը։
Վերջին մոտ 2 տարում ռուս խաղախպաների գործուն աջակցությամբ և Արցախի ու Հայաստանի չեռնոռուս կոլաբորանտների ակտիվ մասնակցությամբ, ամբողջությամբ կամ մասնակի թշնամուն հանձնվեցին ևս 10, իսկ մինչև էս ամսվա վերջ կրկին պատրաստվում են հանձնել 3 բնակավայր։
Էս տեմպերով շարունակվելու դեպքում, այն է` ամիսը 1-2 բնակավայր հանձնելով, դեռ առնվազն 3-4 տարի կարելի է ձգել, իսկ եթե դրան էլ գումարենք ՀՀ մնացած տարածքի ավելի քան 1000 բնակավայրերը, ապա առավել ևս։
Եվ ուրեմն` առանց խուճապի. վեր ընկեք տեղներդ ու մի խանգարեք «խաղաղության դարաշրջանի» հաստատմանը։ Ու ամենակարևորը` ռսի անունը չհամարձակվեք տալ։ Եվ վերջում, իհարկե, ավանդական «Սպասիբը Բլյադիմիր Բլյադիմիրովիչ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր