ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայկական հայրենասիրությունն այս վերջին 150 տարին վերածվել է ազգի գլխին պատուհասի». Կիվիրյան
23:06, 08.08.2022 | mamul.am
2890 | 0

Գլոբալ որ նայենք, հայկական հայրենասիրությունն այս վերջին հարյուր հիսուն տարին վերածվել է ազգի գլխին պատուհասի, քանի որ այն հիմնականում մասնագիտական որևէ ոլորտում չկայացած անձանց համար վերածվել է եկամտաբեր փեշակի, բիզնես-պրոյեկտի, և այն շահագործելով՝ մշտապես փորձ է կատարվում տիրանալու իշխանությանը, ըստ դրա՝ շահութաբեր ոլորտներին։ Ու քանի որ այն բիզնես ա, ոնց որ ցանկացած բիզնես կարա գնվել և վաճառվել, այդ թվում և՝ արտաքին խաղացողների կողմից։ Սա դնում եմ, որ Պողոսները վերհիշեն, թե Նիկոլականները ոնց էին ժամանակին խաղում հայրենասիրական զգացմունքների վրա, ու թե հետո ինչ եղավ, հայտնի է բոլորին։ Այնպես որ, հենց իրենց բուռն հայրենասիրությունը ձեր վրա նաղդող տենաք, գլխանց փեդով լարեք, քանի հանուն իրենց անձնական շահի դրանք ավելի չեն խուրդել երկիրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր