ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +4 °C ... +6 °C Վաղը`+5 °C
ԱՄՆ-ը չի աջակցում Թայվանի անկախության քայլին. Փենթագոն
22:42, 08.08.2022 | mamul.am
2905 | 0

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Թայվանի անկախությանն ուղղված քայլին: Այս մասին նա հայտարարել է Փենթագոնի մամուլի ասուլիսում:

«Մենք չենք աջակցում Թայվանի անկախության շարժմանը։ Մեր քաղաքականությունը չի փոխվել, դա աջակցություն է ստատուս քվոյին»,- ասել է նա։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Չինաստանի քաղաքականությունը փոխվել է, և Թայվանի նեղուցում վարժանքներով փորձում են ճանապարհ հարթել նոր ստատուս քվոյի համար։

Փենթագոնի ղեկավարի տեղակալը նաև նշել է, որ Թայվանի շուրջ իրավիճակի սրումը չի համապատասխանում կողմերից ոչ մեկի, ինչպես նաև ողջ համաշխարհային տնտեսության շահերին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Չինաստանի գործողությունները Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո անհանգստացնող են, սակայն նա Պեկինից «սխալ» գործողություններ չի սպասում։

Նրա խոսքով՝ Թայվան մեկնելու որոշումը կայացրել է անձամբ Փելոսին։

Թայվանի զինված ուժերը օգոստոսի 9-ին և 11-ին կղզու հարավում գտնվող Պինգտուն գավառում հրետանային զորավարժություններ կանցկացնեն՝ ի պատասխան Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժություններին Թայվանի մերձակայքում գտնվող ջրերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր