ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Աղավնոն ամենափոքր բանն է լինելու նրանից, ինչ սպասվում է մեր երկրին այս իշխանությունների օրոք». Տիգրան Վարդանյան
23:42, 08.08.2022 | mamul.am
2852 | 0

«Ընդդիմությունը կարող է հիմա մի գումարտակ հավաքել, գնանք և փորձենք պաշտպանել Աղավնոյի, Սուսի, Բերձորի և մեր մյուս համայնքների բնակիչներին, բայց ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեջքի հետևից սպանեց 5000-ից ավել տղու, նույնը սպասվելու է մեզ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով, որ բոլոր ճանապարհները բերում են մի կետի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում:

«Երբ մենք Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք, հավատացած եղեք, որ Հայաստանը ունի շանսեր շատ բան փոխելու: Նույնիսկ այդ փաստաթղթի մեջ կան կետեր, որոնք, հնարավոր է՝ փոխվեն: Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան պաշտպանում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Ալիևը նույնիսկ չուզենա Աղավնոն հիմա վերցնել՝ սրանք կտան: Սա է ողջ իրականությունը: Մենք ինչ գործողության էլ գնանք՝ ելքը պետք է լինի մեկը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում: Մեր խնդիրը Նիկոլն է: Եթե կա Նիկոլ, չկա ապագա, մենք կունենանք ապագա, եթե իշխանությունը բռնազավթած մոլախոտին հեռացնենք»,- նշել է նա:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն օրերս գրել էր, թե մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և «փորձագիտական» շրջանակներ սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտ օրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն: «Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում։ Լավ, տղե՛րք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դո՞ւր է գալիս, թե՞ մտածում եք, որ չեք բացահայտվելու, թե ինչպես եք օրնիբուն թշնամական թեզերը շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում, ինչ ա թե «իշխանության դեմ պայքարեք»,- գրել էր Մարուքյանը:

Տիգրան Վարդանյանից լրագրողը հետաքրքրվել է՝ այսինքն, ըստ Էդմոն Մարուքյանի, եթե ընդդիմությունը հանրությանը չզգուշացներ իշխանության գործողությունների, պահմանավորվածությունների մասին, նման բան կարող է չլինե՞ր, որքանո՞վ է սա տրամաբանական, և ո՞ւմ է փորձում մոլորեցնել Էդմոն Մարուքյանը։

«Ասել՝ հատուկ հանձնարարություններով դեսպան այդ քաղաքական տրանսգենդերին, իր համար վեհ խոսքեր են: Այս մարդը երևի մոռացել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ինքը ԱԺ-ում հայտարարում էր, որ այս իշխանություններն են հանձնել Արցախը, նրանք են միտումնավոր քարտ-բլանշ տվել Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար: Այսինքն՝ եթե իրեն հիմա պաշտոն են տվել, և չասենք՝ ըստ օդում կախված լուրերի՝ որտեղից են իրեն ամեն երեկո ծրարով գումար տալիս, ուրեմն՝ պետք է փոխի՞ սեփական կարծիքը:

Երբ նա հարցնում է՝ տղերք, ձեզ դո՞ւր է գալիս, հարցին հարցով պատասխանեմ՝ մեզ դուր չէր գալիս, երբ իրեն «քաղաքական տրյապկա» կամ «անբարոյականի վաստակ» էին անվանում ԱԺ-ում, որովհետև մեզ համար քաղաքական դաշտը իջեցնել պլինտուսից ցածր մակարդակի ու հետո այդպես ապրել, ճիշտ չէր: Էդմոն Մարուքյանին կարող եմ կոչ անել՝ չխաղալ Նիկոլ Փաշինյանի տգեղ ընկերուհու դերը, այլ ուղղակի կանգնել իր հայրենիքի կողքին, եթե իր մեջ այդքան հայրենասիրություն կամ ինքնության զգացում կա»,- ի պատասխան՝ ասել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Աղավնոն ամենափոքր բանն է լինելու նրանից, ինչ սպասվում է մեր երկրին այս իշխանությունների օրոք». Տիգրան Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր