ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը. «Ժողովուրդ»
09:18, 09.08.2022 | mamul.am
2926 | 2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակիչները 16 օր ունեն տարածքից դուրս գալու համար։ Բանն այն է, որ օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի ևշրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։

Նշենք, որ Աղվանոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն վերջին ամիսներին ակտիվորեն պայքարում է ՀՀ իշխանությունների հեռացման համար, խոսում ՀՀ և Արցախի սահմանների անառիկության, Արցախի հայկական մնալու անհրաժեշտության մասին։ Ինչպես տեսնում ենք, սակայն, այս օրերին «Դաշնակցություն»-ը լուռ է։

Թերթը փորձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանից պարզել՝ ինչու են նրանք լռում, սակայն վերջինս վստահեցրել է՝ իրենք բազմիցս են խոսել այդ մասին։ «Միայն «Դաշնակցություն»-ն էր խոսում, որևէ մեկը ոչ մի բան չէր ասում։ Ես ինքս անձամբ 2021 թվականի օգոստոսին, երբ խորհրդարանը նոր էր ձևավորվել, այդ հարցը տվել եմ, դրանից հետո՝ բաց և փակ նիստերի ժամանակ։ Բացարձակապես լուռ չէինք, սակայն ընդդիմությունն ունի այնքան ուժ և կարողություն, ինչքան ձայն ստացել է, և որքան մարդ իր հետևից դուրս է գալիս փողոց։ Այն մարդիկ, որոնք ընդդիմության գործունեության նկատմամբ վերապահություն ունեն, թող ասեն՝ երբ ասում էինք՝ երկիրը կործանվում է, իրենք լսեցի՞ն ընդդիմությանը», – նկատելէ նա։

Նա համաձայն չէ, որ կարող էին որևէ բան անել և չեն արել։ Չնայած դրան՝ անհասկանալի է, թե դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը՝ փաստացի մաս կազմելով հայրենիքի հանձնման գործընթացին:

Ո՛չ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն է հրաժարվում պաշտոնից, ո՛չ «Դաշնակցություն»-ն է Աղավնոյի հանձնմանը մասնակից կուսակցին հեռացնում կուսակցությունից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր