ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
09:36, 09.08.2022 | mamul.am
2486 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի և պարեկների միջադեպի գործով Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. պիտի որոշեն, թե ով է միջադեպի մեղավորը:

Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, և ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին:

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը՝ Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր: Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, և պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, և բանը հասել է մեղադրանքի փուլին։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր