ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
09:42, 09.08.2022 | mamul.am
4378 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ու պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրանում են նաև գույքի գները։ Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բավականին բարձրացել են: Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու: Մյուս կողմից՝ կառուցապատողները զգուշացնում են, որ եթե շինանյութերի գները շարունակեն բարձրանալ, ապա դա կարող է մեծ ազդեցություն ունենալ բնակարանների գների վրա:

Թերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանում հունիսին բնակարանի մեկ քմ գերազանցում է 1700 դոլարը կամ 744 հազար 100 դրամ է: Ի դեպ, նախորդ տարվա հունիսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն 622 հազար դրամ է կազմել, այսինքն՝ մեկ տարվա ընթացքւոմ բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 122 հազար 100 դրամով: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ տարվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում:

Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գներն ավելացել են 4100, Ավանում՝ 3950 դրամով, Աջափնյակում՝ 2600 դրամով, Մալաթիայում՝ 3900 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1000 դրամով: Օրինակ՝ Արաբկիրում հունիսին բնակարանի մեկ քմ-ի արժեքը 526 հազար 600 դրամ է կազմել, իսկ մայիսին՝ 522 հազար 500 դրամ: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում այս տարվա հունիսին արժեցել է 204 հազար 300 դրամ: Անշարժ գույքի շուկայի մասնագետների խոսքերով՝ բնակարան գնողները հիմնականում օգտվում են հիփոթեքային վարկերից:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր