Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը․ «Իսկ հաշվարկե՞լ են արդյոք սրանք, թե ինչ է լինելու «խաղաղությունից» հետո։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, գիտակցելով, որ Հայաստանի տնտեսական զարգացումը վաղ թե ուշ հանգեցնելու է սպառազինության ձեռքբերմանն ու բանակի զարգացմանը, ամեն կերպ տորպեդելու են այն։ Անշուշտ սոված չմնալու մինիմումը կապահովվի, սակայն մյուս առումներով պիտի ձգտեն Հայաստանը լրիվ մտցնել իրենց ազդեցության տակ, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, գաղափարական առումով, ապագայում իրենց երաշխավորված զգալու համար։ Դրանից հետո արդեն կձգտեն փոխել Հայաստանի դեմոգրաֆիան, հայերին կրկին դարձնելով փոքրամասնություն իրենց հայրենիքում։ |