Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը հայտնում է․ «Ադրբեջանն արդեն մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը, հրապարակելով համապատախան լուսանկար։ Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվում երկու մինարեթներ։ Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղռցու պատերից մաքրվելու են»։ |