ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այդ բնակավայրերն Ադրբեջանին հանձնողը ՌԴ խաղաղապահներն են». Դանիել Իոաննիսյան
12:54, 09.08.2022 | mamul.am
3829 | 0

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Հանուն իշխանությանը քննադատելու պետք չի անտեղի արդարացնել ՌԴ խաղաղապահներին

Հեղինակավոր լրատվամիջոցի համբավ ունեցող որոշ կայքեր ու գործիչներ վերջին օրերին Հայսստանի իշխանություններին ակտիվորեն մեղադրում են Լաչինը, Սուսն ու Աղավնոն հանձնելու մեջ։

Չքննարկելով ստեղծված իրավիճակում գործող իշխանությունների մեղքի բաժինը (օրինակ` Աղավնոյի մասով պատշաճ չբանակցելու մասով)՝ հարկ է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքն անցել է ՌԴ խաղաղապահների իրավասության տակ։

Եվ այժմ այդ տարածքը, ու բնակավայրերն Ադրբեջանին հանձնողը բացառապես ՌԴ խաղաղապահներն են, որոնք, ըստ էության, պարզապես Արցախի իշխանություններին հայտնել են, որ օգոստոսի 25-ին դուրս են գալիս այդ հատվածից։

Արցախի (միգուցե նաև ՀՀ) իշխանություններն էլ, ստեղծված իրավիճակում, փորձում են տարհանել սեփական քաղաքացիներին` նախքան ռուսների գնալը։

Իշխանություններին քննադատելու ինստիտուտը շատ կարևոր է ժողովրդավարական հասարակությունում։ Բայց հանուն այդ քննադատության պետք չի արդարացնել ՌԴ խաղաղապահների կողմից իրենց ֆունկցիաների ակնհայտ չիրականացումը և այդ կերպ հնարավորություն ստեղծել, որ Կրեմլը մարսի արցախահայության առջև ստանձնած պարտավորություններից շեղումն ու տեղ բացել հետագայում նման պատմությունների կրկնության համար։

Հ. Գ. Իշխանությանը քննադատել պետք է, շատ է պետք, բայց միայն տեղին։ Ցավոք, այդ տեղին քննադատությունը հաճախ կորում ու արժեզրկվում է քարոզչության մեջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր