ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Լոպազության վրա քաղաքականություն կառուցելը հանցանք է». Զոյա Թադևոսյան
03:06, 10.08.2022 | mamul.am
3414 | 4

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բավակա՛ն է ժողովրդին մոլորեցնեք կեղծ հայրենասիրական, ականջահաճո բառակույտերով, պարոնա՛յք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ և իրավիճակից օգտվող այլ ամենագետներ:

Աշխարհակարգը փոխել հնարավոր չէ: Երկրների տարածքային ամբողջականությունը խախտել չի՛ կարելի: Խախտեցի՞ր, պատժվելու ես, ո՛չ մեծ, ո՛չ էլ, առավել ևս, փոքր երկիր լինելդ քեզ չի փրկի: Սա է միակ ճշմարտությունը:

Սրանից-նրանից գթություն հայցելու փոխարեն՝ առերեսվեք իրականության հետ: Անկեղծ և ճշմարիտ խոսքը գերադասելի է ամեն դեպքում, ինչքան էլ այն ցավոտ լինի: Լոպազության վրա քաղաքականություն կառուցելը մեծագույն հանցանք է»:

Աղբյուրը` Զոյա Թադևոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր