ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երեկ տաքսիով տուն գնալիս հասկացա, որ վարորդը ադրբեջանցի է»․ Րաֆֆի Հովհաննիսյան
14:30, 09.08.2022 | mamul.am
8730 | 2

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց իր հետ տեղի ունեցած մի միջադեպի մասին։

«Երեկ ինձ հետ տեղի ունեցածը պարզապես հարվածեց՝ որպես քաղաքացի։ Տաքսիով գնում եմ տուն, հրապարակից Նալբանդյանով բարձրանում եմ, և վարորդը, որը հայկական անուն ունի, ասում է՝ Երևանում լիքը ադրբեջանցիներ կան պարսկական և այլ անձնագրերով ու ցույց է տալիս՝ ովքեր են։ Մեկ-երկու բաներ է ասում, իմ վստահությունը շահելու համար, և ինձ՝ որպես քաղաքական գործչի ու միջազգային իրավաբանի, հարցնում է, թե Արցախն ում է պատկանում՝ ըստ միջազգային իրավունքի»,- զրույցի մասին պատմեց Հովհաննիսյանը։

«Առաջ հայերն էին այնտեղ, ինչպես Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում և արդյոք հայերը չեն, որ իրենց գլխին սարքեցին»,- վարորդի խոսքերը մեջբերեց նա։

«Բարձրանում ենք դեպի Նորք, կամաց-կամաց զուգահեռներ է բերում, թե ինչպես են հայերն իրեն շատ վատ բաներ արել, որ հայերը նման են գերմանացի ֆաշիստներին, Ալիևը նման է Ստալինին, որը պատժեց ֆաշիստներին և հիմա պատժում է հայերին, ովքեր խնդիրներ են ստեղծում»,- նշեց նա։

«Նրա խոսքով՝ ինքը այն մարդն է, որն ահագին տուժել է իր ազգի կողմից։ Տեղ ենք հասնում, ինքը ասում է, որ բնական է, որ ադրբեջանցին որպես ուժեղ ազգ պետք է վերցնի ամբողջ Արցախը և բնական է, որ թուրքը պիտի մտնի Երևան, որովհետև ինչպես Արևմտյան Հայաստանը և Նախիջևանը, այնպես էլ Արցախը, նույնպես պատկանում է Ադրբեջանին և թուրք ազգին։ Հասկանում եմ, որ ինքը հայերեն խոսող, Հայաստանում սովորած ադրբեջանցի է, ով ուզում է ընդունել թուրքական բանակը Երևանում և գյուլել բոլոր հայերին, ովքեր սպանել են իր հորը և «անարդարորեն» վերցրել ադրբեջանական հողը»,- ասաց Հովհաննիսյանը։

«Ավարտին փողը տվեցի և դրա դիմաց ստացա «սալամ»,-հավելեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր