ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայաստանը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
13:42, 09.08.2022 | mamul.am
6358 | 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված Համաշխարհային 44-րդ օլիմպիադայում:

Վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հավաքականի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ալեքսեյ Շիրովի հետ և հաղթանակ տարել: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:

Հայաստանի հավաքականը 19 միավոր է վաստակել:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին, որն այս տուրում հաղթել է Նիդերլանդներին և նույնքան՝ 19 միավորով հաղթող ճանաչվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր