ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ակնարկում է ահաբեկչական ակտերի մասին»․ Արա Պողոսյան
15:42, 09.08.2022 | mamul.am
4058 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապակել է տեսանյութ և կից գրել․ «Վերջին հարցազրույցներից մեկում խոսել էի այն մասին, որ եթե ՀՀ իշխանությունները բավարարեն Ալիևի մեկ կամակորություն ահաբեկչության վախի սպառնալիքով, ապա ամեն անգամ այն կրկնվելու է ու կրկնվելու է նոր ու ավելի ցինիկ պահանջներով։

Տեսանյութում Ադրբեջանի գլխավոր ահաբեկիչը դարձյալ ակնարկում է ահաբեկչական ակտերի մասին...

Կրկնելով, որ եթե Հայաստանը օր ու ժամ չասի, թե երբ է բացելու «միջանցքը», ապա ինքը կրկին պատերազմ կսկսի...

Եթե Հայաստանի իշխանությունները թեկուզ չնչին ինքնասիրություն ունենային, ապա այսօր արդեն պետք է գոնե անձնասպան լինեին, բայց դա չի լինելու, քանզի ինքնասիրությունը պարտվել է արժանապատվությանն ու որկրամոլությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր