ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սոչիի հանդիպումից հետո Բեռլինը Մոսկվային առաջարկում է իր «կոմպրոմիսը»». Հակոբ Բադալյան
19:24, 09.08.2022 | mamul.am
3838 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Գերմանիայի կառավարող՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության Հանովերի տեղական կառույցի արբիտրաժը որոշել է Պուտինի հետ կապը չխզելու համար կուսակցությունից չհեռացնել նախկին Կանցլեր Շրյոդերին:

Այդ պահանջը բարձրացրել էին կառավարող կուսակցության մի խումբ գործիչներ, սակայն Հանովերի տեղական կառույցը՝ որտեղ ապրում է Շրյոդերը, որոշել է նրան չհեռացնել կուսակցությունից:

Կարո՞ղ էր այդ հարցում էական դեր ունենալ Չավուշօղլուի նախօրեին արած հայտարարությունը, թե՞ Թուրքիան արդեն այսօր պատրաստվում է ուկրաինական կոնֆլիկտից հետո Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությանը: Դա հնչում է Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որից առաջ Չավուշօղլուի հետ կապվել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը:

Ինչպես նշեցի օրերս, Էրդողանը մեծ դիմակայության մեջ գտնվող ԱՄՆ և Ռուսաստանի «կոմպրոմիսն» է: Սոչիի հանդիպումից հետո Բեռլինը Մոսկվային փաստացի առաջարկում է իր «կոմպրոմիսը»՝ Գերհարդ Շրյոդերին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր