Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Գերմանիայի կառավարող՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության Հանովերի տեղական կառույցի արբիտրաժը որոշել է Պուտինի հետ կապը չխզելու համար կուսակցությունից չհեռացնել նախկին Կանցլեր Շրյոդերին: Այդ պահանջը բարձրացրել էին կառավարող կուսակցության մի խումբ գործիչներ, սակայն Հանովերի տեղական կառույցը՝ որտեղ ապրում է Շրյոդերը, որոշել է նրան չհեռացնել կուսակցությունից: Կարո՞ղ էր այդ հարցում էական դեր ունենալ Չավուշօղլուի նախօրեին արած հայտարարությունը, թե՞ Թուրքիան արդեն այսօր պատրաստվում է ուկրաինական կոնֆլիկտից հետո Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությանը: Դա հնչում է Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որից առաջ Չավուշօղլուի հետ կապվել էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Ինչպես նշեցի օրերս, Էրդողանը մեծ դիմակայության մեջ գտնվող ԱՄՆ և Ռուսաստանի «կոմպրոմիսն» է: Սոչիի հանդիպումից հետո Բեռլինը Մոսկվային փաստացի առաջարկում է իր «կոմպրոմիսը»՝ Գերհարդ Շրյոդերին»: |