ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ղրիմի Սակի շրջանում տարհանում են բնակիչներին. #TASS
18:42, 09.08.2022 | mamul.am
7193 | 0

ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ղրիմում տեղի ունեցած պայթյունները։

«Ժամը 15.20-ի սահմաններում Նովոֆեդորովկա բնակավայրի մոտ գտնվող Սակի օդանավակայանի տարածքում մի քանի ավիացիոն զինամթերք է պայթել: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օդանավակայանի ավիացիոն տեխնիկան չի վնասվել. միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։ Օդանավակայանի զինամթերքի պահեստային տարածքի վրա կրակի ազդեցություն չի եղել»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Ղրիմի Սակի շրջանի «իշխանությունները» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարել են քաղաքացիների տարհանման մասին, փոխանցում է TASS-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր