ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+23 °C
Հրդեհ է բռնկվել Առինջի պաստառների արտադրամասում
19:30, 09.08.2022 | mamul.am
2283 | 0

Երևանի Առինջ թաղամասի պաստառների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 9-ին, ժամը 17։40-ին։
Հայտնել են, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Առինջ Բ թաղամասի, 2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող «Աաս ինդուստրիրա» ՍՊԸ-ի ինքնակպչուն պաստառների արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է 18։23-ին։

Հրդեհ է բռնկվել Առինջի պաստառների արտադրամասում
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր