ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ես ապացուցեցի, որ պետական դավաճանություն է տեղի ունենում». ՊՆ-ում մերժեցին Մանախի առաջարկը
20:18, 09.08.2022 | mamul.am
4794 | 0

Մանախ մականունով հայտնի ազատամարտիկ Արթուր Այվազյանն այսօր ակցիա է իրականացրել ՀՀ ՊՆ շենքի մոտ՝ Բերձորը պաշտպանելու ռեսուրս տրամադրելու պահանջով: Ըստ նրա՝ թուրքական 7-8 հազար հատուկ ջոկատայիններ սպասում են «ֆաս» հրամանի, իսկ մենք կարող ենք դիմագրավել: «Եթե մեր առաջարկը չլսեն, մենք էլ չենք հավաքվի, մենք կհասկանանք՝ ինչ ենք անում, ու կանենք: Մենք հիմա ՀՀ ՊՆ-ից խնդրում ենք լսել, հասկանալ, ընկալել՝ անկախ քաղաքական իշխանության որդեգրած դավաճանական ուղղուց, զինել կամավորականներին, որ հասկանանք՝ ոնց ենք պաշտպանելու Սուսը, Բերձորը, Աղավնոն: Մի քանի օր ա մնացել, ոչ Հայաստանի պետությունն ա օգնում, ոչ Արցախի: Նիկոլ 2-ը՝ Արայիկ Հարությունյանը այնտեղ ա ձեռքերը լվացել»:

Ակցիայի վերջում, սակայն, Արթուր Այվազյանը հայտնեց, որ ՊՆ-ում հրաժարվել են իրենց ընդունել, փոխարենն առաջարկել են գրավոր դիմել: «Ես ապացուցեցի, որ պետական դավաճանություն է տեղի ունենում: Ուզում են դաժան, թող լինի դաժան»,- ասաց նա:

«Ես ապացուցեցի, որ պետական դավաճանություն է տեղի ունենում». ՊՆ-ում մերժեցին Մանախի առաջարկը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր