ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Սթիվեն Սիգալը վավերագրական ֆիլմ է նկարահանում Դոնբասի իրադարձությունների մասին
21:54, 09.08.2022 | mamul.am
2528 | 0

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը վավերագրական ֆիլմ է նկարահանում Դոնբասի իրադարձությունների մասին։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Սթիվեն Սիգալը վավերագրական ֆիլմ է նկարահանում Դոնբասի պատերազմի մասին: Այսօր նա Ելենովսկու քննչական մեկուսարանում զրուցել է ռազմագերիների հետ։ Գրոհայիններից ոմանք վերջերս այնտեղ մահացել են ուկրաինական զինված ուժերի թիրախային հրթիռային հարձակման արդյունքում»,- գրել է նա։

Ավելի վաղ ամերիկացի դերասան, ռեժիսոր և այկիդոյի վարպետ Սթիվեն Սիգալն այցելել էր Ելենովկայում ավերված կալանավայր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր