ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+22 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Եթե ինչ-որ մեկի մարմինը սառեցված է եղել, նոր է հետ եկել, բացատրում եմ՝ մենք պարտվել ենք». Մարուքյան
22:24, 09.08.2022 | mamul.am
4785 | 2

«Ադրբեջանը թույլ է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն խախտում: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եթե նայենք, Լաչինի միջանցքի վերաբերյալ կա ժամկետ, որ 3 տարվա ընթացքում կկառուցվի նոր ճանապարհ և ռուսական խաղաղապահ ուժերը կվերատեղավորվեն այնտեղ, իսկ հայկական ուժերը դուրս կգան: Բոլորը գիտեն, որ այդ տարածը այլևս մեր հսկողության տակ չի լինելու, երբ որ ալտերնատիվ ճանապարհը կառուցվի: Կոպտագույն խախտումը վերաբերում է ժամկետներին: Դա կորցված է պատերազմի արդյունքներով: Եթե ինչ-որ մեկի մարմինը սառեցված է եղել, նոր է հետ եկել, ես ստիպված եմ նրան բացատրել, որ մենք պարտվել ենք, դա է իրականությունը, ինչ անենք»,- «Առավոտ»-ի եթերում հայտարարեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր