ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սուվերեն միջանցք. դա է գինը». Մարուքյան
22:54, 09.08.2022 | mamul.am
6856 | 1

«Ադրբեջանն ինչու է հենց հիմա ճնշում Հայաստանին: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սուվերեն միջանցք, Հայաստանի Հանրապետությունը չի տալիս: Ինչքան էլ որ 2 տարի է՝ տարբեր օղակներ ասում են, թե տվել են այդ միջանցքը, բայց չի տալիս: ՀՀ-ն ասում է՝ իմ օրենքներին համապատասխան եկեք անցեք բոլոր անցակետերով, բայց ադրբեջանցիներին դա չի պետք, պետք է հող՝ ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից:

Հիմա հարց՝ բոլոր նրանք, ովքեր ասում են՝ մի բան արեք, էդ հարցը լուծեք, ՀՀ քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ Հայաստանն էդ զիջումներն անի հանուն նրա, որ հայերը Լաչինի միջանցքում ավելի երկար մնա: Գինը դա ա: Էն, ինչը եղել ա նոյեմբերի 9-ի հայտարարության ուժով, դա արդեն եղել ա»,- «Առավոտ»-ի եթերում ասաց Էդմոն Մարուքյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր