Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ընդունեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» և պարտություն կրեց 0:2 հաշվով։ Աչքի ընկան գաբոնցի կիսապաշտպան Գելոր Կանգան և սերբ հարձակվող Միլան Պավկովը։ Առաջին խաղում «Փյունիկը» Բելգրադում պարտվել էր 0:5 հաշվով։ «Փյունիկը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում և կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Վիկտորիա Պլզենի» (Չեխիա) արգելքը չհաղթահարած «Շերիֆ Տիրասպոլի» (Մոլդովա) հետ։ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին և 25-ին։ |