ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+29 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:24, 10.08.2022 | mamul.am
1969 | 0

Ուշադրություն

Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ը մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Օգոստոսի 13-14-ը Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 4-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.8 0C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.5 0C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.1 0C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր