Ինչպես հայտնել ենք, ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ընդունեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»: Հանդիպման ժամանակ հայ երկրպագուներից մեկը ներխուժել է մարզադաշտ՝ պարզելով «Աղավնոն չենք հանձնելու», դարձերեսին՝ «Ազատություն ազատամարտիկներին» գրություններով պաստառ: Ակցիայի կազմակերպիչը ԱԺԲ-ն էր: |