ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. «Ժողովուրդ»
09:30, 10.08.2022 | mamul.am
2559 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ հետհեղափոխական Հայաստանում Սևանը ցանկապատերից ազատելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի օրոք նոր շքեղ առանձնատուն է կառուցվում Սևանա լճի ափին: Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է դղյակը կառուցում՝ շիննորմերի տարաբնույթ խախումներով: Բայց դրա վրա աչք է փակում Կառավարությունը, քանի որ ղարաբաղցի Արմանը ՔՊ-ի սիրելի օլիգարխն է: Նա նաև պետական մրցույթներում է գրեթե միշտ հաղթում:

Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է:
Թերթը պարզեց, որ Արման Հակոբջանյանը Սևան ազգային պարկին պատկանող տարածքը նվեր է ստացել 2018-ին՝ հեղափոխության տարում, իսկ նախագծման թույլտվությունը ստացել է 2019-ին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի օրոք՝ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի ստորագրությամբ:

Թե ումից է Սևանի ափամերձ 2060 քմ հողակտորը նվեր ստացել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց երևույթն, ինքնին, խոսուն է և հետաքննությունը շարունակվում է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր