ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+29 °C
ՊՆ-ում կադրային փոփոխություններ են․ «Հրապարակ»
10:00, 10.08.2022 | mamul.am
3109 | 1

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր և կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել և ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի:
Նախարարության մեր աղբյուրներն ասում են` Պապիկյանը ՊՆ համակարգ է բերում և սպայական կոչումներ շնորհում անգամ նրանց, ովքեր ժամանակին իր՝ պատմության կրկնուսույց ուսուցչի մոտ պարապած դիմորդներն են եղել և շատ հեռու են բանակից ու զինծառայությունից: Նրանցից ոմանք նաև զինվորական կոչումներ են ստանում: Նրանցից մեկն էլ գնդապետ Արմեն Սեյրանյանի որդին է: Ի դեպ, Սեյրանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի 2021 թվականի պահանջագիրը ստորագրողներից էր, բայց քանի որ նրա որդին ժամանակին պարապել էր Սուրեն Պապիկյանի մոտ, նրան ներեցին այդ ստորագրությունը:

Փորձեցինք ՊՆ խոսնակից այս փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, մասնավորապես հարցրեցինք՝ Հրայր Աթոյանը կոնկրետ երբ և ինչ պատճառով է ազատվել ծառայությունից, խոսնակը խոստացավ պատասխանել: Սակայն ավելի ուշ պահանջեց գրավոր ներկայացնել հարցերը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր