ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու. «Ժողովուրդ»
10:06, 10.08.2022 | mamul.am
3207 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» արդեն ներկայացվել է խորհրդարանին։ Պատգամավորներն այն կքննարկեն սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում, երբ խորհրդարանը ետ կգա արձակուրդից։

Մենք տեղեկացանք, որ այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի:

Այսպիսով, ծրագրի ներածության մեջ անդրադարձ է կատարվել 2020-ին կորոնավիրուսային հիվանդության և 44-օրյա պատերազմի թողած ազդեցությանը կրթության համակարգի վրա և ծագած հրատապ խնդիրներին։ Ըստ նախարարության ծրագրի՝ հետևանքները օրակարգ են բերում ոչ միայն կրթական միջավայրի անվտանգությանը, այլեւ կրթական բովանդակությանն առնչվող շեշտադրումների փոփոխության անհրաժեշտություն։

Առաջարկվում է, որ մինչև 2030 թվականը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսն ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում։ Այս ծրագիրն արդեն անցել է հանրային քննարկում, իսկ գլխավոր քննարկումը կանցկացվի խորհրդարանում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր