ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+4 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Այդ նույն եռակողմ հայտարարությունը խախտվել է մի քանի անգամ ու ի վնաս մեզ»․ Անի Կաղինյան
10:24, 10.08.2022 | mamul.am
1693 | 0

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Եռակողմ հայտարարության դրույթները ամբողջությամբ պետք է իրագործվեն: Առաջնային և ամենալուրջ խնդիրը Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումն է: Մենք Հայաստանից պահանջում ենք կատարել այդ պարտավորությունը»,- ասել է Բայրամովը:

Այդ նույն եռակողմ հայտարարությունը խախտվել է մի քանի անգամ ու ի վնաս մեզ, նախ զորքերը չեն մնացել այն նույն դիրքում, որտեղ ավարտվել էր պատերազմը: Գերիները չեն վերադարձվել հայրենիք և մնացել են Բաքվի բանտերում: Հիմա էլ փորձում են Լաչինի միջանցքը փոխարինել մի անհայտ ճանապարհով, դրանով խաթարելով Արցախի անխափան, ցամաքային կապը Հայաստանի հետ:
Մարդիկ կան, որ այնպես են բանակցում թշնամու հետ, որ շուտով կրկնակի հերոսի կոչում են ստանալու, սա գրում եմ մեծ ցավով»:

Աղբյուրը` Անի Կաղինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր