Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Եռակողմ հայտարարության դրույթները ամբողջությամբ պետք է իրագործվեն: Առաջնային և ամենալուրջ խնդիրը Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումն է: Մենք Հայաստանից պահանջում ենք կատարել այդ պարտավորությունը»,- ասել է Բայրամովը: Այդ նույն եռակողմ հայտարարությունը խախտվել է մի քանի անգամ ու ի վնաս մեզ, նախ զորքերը չեն մնացել այն նույն դիրքում, որտեղ ավարտվել էր պատերազմը: Գերիները չեն վերադարձվել հայրենիք և մնացել են Բաքվի բանտերում: Հիմա էլ փորձում են Լաչինի միջանցքը փոխարինել մի անհայտ ճանապարհով, դրանով խաթարելով Արցախի անխափան, ցամաքային կապը Հայաստանի հետ: |