ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մի՛ շտապեք կուլ տալ խայծը». Վասակ Դարբինյան
11:36, 10.08.2022 | mamul.am
4808 | 0

Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- լրատվամիջոցների հավաստմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:

Ոմանք սա համարում են բարոյական հաղթանակ, ոմանք շփոթված են՝ ո՞նց թե, ուրեմն՝ Ադրբեջանը հրաժարվե՞ց Զանգեզուրի միջանցքի գաղափարից... Բայց մի՛ շտապեք կուլ տալ խայծը: Խոսքն այլընտրանքային ճանապարհի մասին է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր