ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Պատգամավորը սխալ է հաշվել այս տարվա առևտրաշրջանառության աճը». FIP
14:30, 10.08.2022 | mamul.am
2789 | 1

«Փաստերի ստուգման հարթակի» ֆեյսբուքյան էջում գրված է. «ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի (ՔՊ) գրառումն այն մասին, որ տարվա առաջին կիսամյակում Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն աճել է 39,2%-ով։

Թեև Պապոյանի կողմից բերված վիճակագրական տվյալները համապատասխանում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, այնուամենայնիվ, պատգամավորը սխալ է հաշվել այս տարվա առևտրաշրջանառության աճը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։

Նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է $32,9 մլն, իսկ ներմուծումը՝ $193,5 մլն։ Այսինքն՝ առևտրաշրջանառությունը կազմել է $226,4 մլն, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է ոչ թե 39,2 %-ով, այլ՝ 35,9%-ով։

Հ․ Գ․ Ի դեպ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը քանիցս աչքի է ընկել վիճակագրական տվյալների ապակողմնորոշիչ և սխալ հաշվարկներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր