«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Այս ուժերին ու անհատներին պետք է դուրս վռնդել քաղաքական դաշտից Իսկ ավելի հստակ՝ այս ուժերին ու անհատներին պետք է վռնդել դուրս քաղաքական դաշտից։ 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Ռ․ Քոչարյանը հայտարարեց, որ մեկ ու կես տարուց լինելու են արտահերթ ընտրություններ։ Այս տարվա գարնանը խորհրդարանական ընդդիմությունը դուրս եկավ փողոց դարձյալ իշխանությանը հեռացնելու պահանջով ու մատնվեց կատարյալ ձախողման։ ․․․Եվ ամեն օր մենք լսում ենք այդպիսի տարբեր նախաձեռնությունների մասին։ Հետաքրքիրն այն է, որ որքան այս ուժերը խոսում են Նիկոլի հեռացման մասին, Նիկոլի դիրքերն ավելի են ուժեղանում։ Հիշե՛ք, Ձեզանից լավ որևէ մեկը չի ամրապնդում այս իշխանության դիրքերը, և Դուք հավասարաչափ պատասխանատու եք այսօրվա իրավիճակի համար։ Ամեն ինչ իր ժամանակն ունի․․․»։ |