ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ովքեր կհայտարարեն իշխանափոխության մասին և չեն իրականացնի, պետք է մաքրվեն քաղաքական դաշտից»․ Ն․ Նորիկյան
16:54, 10.08.2022 | mamul.am
2032 | 0

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Այս ուժերին ու անհատներին պետք է դուրս վռնդել քաղաքական դաշտից
Քաղաքականության մեջ առնվազն մեկ ոսկե կանոն պետք է գործի մշտապես․ բոլոր նրանք, ովքեր կհայտարարեն իշխանափոխության մասին և չեն իրականացնի, այսինքն՝ չեն կարողանա լուծել իրենց առջև դրված խնդիրն ու ժողովրդին կհասցնեն հուսահատության ու կհիասթափեցնեն, պետք է մաքրվեն քաղաքական դաշտից:

Իսկ ավելի հստակ՝ այս ուժերին ու անհատներին պետք է վռնդել դուրս քաղաքական դաշտից։

2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Ռ․ Քոչարյանը հայտարարեց, որ մեկ ու կես տարուց լինելու են արտահերթ ընտրություններ։

Այս տարվա գարնանը խորհրդարանական ընդդիմությունը դուրս եկավ փողոց դարձյալ իշխանությանը հեռացնելու պահանջով ու մատնվեց կատարյալ ձախողման։

․․․Եվ ամեն օր մենք լսում ենք այդպիսի տարբեր նախաձեռնությունների մասին։

Հետաքրքիրն այն է, որ որքան այս ուժերը խոսում են Նիկոլի հեռացման մասին, Նիկոլի դիրքերն ավելի են ուժեղանում։

Հիշե՛ք, Ձեզանից լավ որևէ մեկը չի ամրապնդում այս իշխանության դիրքերը, և Դուք հավասարաչափ պատասխանատու եք այսօրվա իրավիճակի համար։
Հ․Գ․ Ժողովուրդը մի օր կհամախմբվի այնպիսի քաղաքական ուժերի ու անհատների շուրջ, որոնք իսկապես կխոստանան ու կիրականացնեն իշխանափոխություն՝ հեռացնելով նաև Ձեզ․․․

Ամեն ինչ իր ժամանակն ունի․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր