ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Կարո՞ղ էր արդյոք Տեր-Պետրոսյան Լևոնը 1998-ին չհրաժարվել ՀՀ նախագահի պաշտոնից»․ Կարեն Հեքիմյան
17:06, 10.08.2022 | mamul.am
4801 | 1

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարո՞ղ էր արդյոք Տեր-Պետրոսյան Լևոնը 1998 թ․ չհրաժարվել ՀՀ նախագահի պաշտոնից: Կարծում եմ, որ կարող էր: Այդ դեպքում, ինչո՞ւ վերջինս հրաժարական ներկայացրեց: Որովհետև, նրա հետագա պաշտոնավարումը կարող էր իրականացվել միայն քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում: Տեր-Պետրոսյանն այն մարդկանցից չէր, որոնք հեշտ դավաճանում են իրենց սկզբունքներին: Հետևաբար, նա չհրաժարվելով սկզբունքներից, հրաժարվեց պաշտոնից։

Կարո՞ղ է արդյոք Փաշինյան Նիկոլը հրաժարվել ՀՀ վարչապետի պաշտոնից: Կարծում եմ, որ չի կարող: Ինչո՞ւ: Որովհետև, վերջինիս պաշտոնավարումը, ի սկզբանե, որևէ քաղաքական վեկտոր չի ունեցել, հիմնված է եղել բացառապես մանիպուլյատիվ գաղափարների վրա:

Փաշինյան Նիկոլը երբեք իշխանությունից չի հրաժարվի, քանզի, դասական իմաստով, մանիպուլյացիան իրենից ենթադրում է բոլոր միջոցներով իրականացնել սեփական նպատակները և շահույթ ստանալ: Հետևաբար, նա ունենալով սեփական նպատակները և գիտակցելով շահույթ ստանալու հեռանկարը, երբեք պաշտոնից չի հրաժարվելու:

Ասածս այն է, որ Փաշինյան Նիկոլը Տեր-Պետրոսյան Լևոն կամ, նույնիսկ՝ Սարգսյան Սերժ չէ: Վերջինիս դեպքում, չեն գործում «քաղաքական ֆիասկո» կամ «կրիտիկական զանգված» ձևաչափերը: Պայքարի մնացած տարբերակներն ինքներդ ընտրեք կամ դիմեք հանճարեղ Օստապ Բենդերին, որը գիտեր քաղաքացիներից գումար խլելու շուրջ 400 համեմատաբար ազնիվ միջոց: Դե, գումար խլելն էլ, իշխանություն խլելու նման մի բան է»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր