ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պատրաստվենք հերթական ներկայացմանը»․ Ռոբերտ Ղևոնդյան
01:12, 11.08.2022 | mamul.am
4038 | 0

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված «ընդդիմության» հերթական ներկայացուցիչը խոսում է հերթական գործողության մասին, որի նպատակը, ըստ իրենց, հերթական անգամ կարճ ժամանակում իշխանությունը վերցնելն է:

Նորից ակնհայտ է, որ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ իշխանափոխություն անել չի հաջողվելու:

Ակնհայտ է նաև հենց հայտարարողների և հայտարարելու պատվիրատուների համար: Նորից պիտի արձանագրենք, որ հիմնական նպատակը հասարակությանը «զբաղեցնելն է», իրական օրակարգերից շեղելը, իշխանության աշխատանքին խանգարելը, սեփական գոյության մասին հիշեցնելը, արտաքին որոշ ուժերի մոտ աշխատանքի իմիտացիա ստեղծելը և այլն:

Իսկ ինչո՞ւ են «մեծ-մեծ» խոսում իշխանափոխության մասին: Որովհետև դա միակ միջոցն է գոնե մի փոքր զանգված փողոց հանելու: Իսկ առանց այդ փոքր զանգվածի ոչ մի բան էլ չեն կարող իրացնել:

Մի խոսքով պատրաստվենք հերթական ներկայացմանը...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր