ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Չէինք սպասում նման արդյունքի». շախմատի աշխարհի փոխչեմպիոնները վերադարձան հայրենիք
18:30, 10.08.2022 | mamul.am
3681 | 0

Քիչ առաջ մեր շախմատիստներն, ովքեր համաշխարհային օլիմպիադայում գրավեցին երկրորդ պատվավոր տեղը, վերադարձան հայրենիք: Շախմատիստ Գաբրիել Սարգսյանը խոստովանեց, որ իրենք էլ չէին սպասում նման արդյունքի, իսկ առանց Արոնյանի շատ դժվար էր, թեև այս հաղթանակի մեջ նա շատ մեծ ներդրում ունի:

Նա նաև նշեց, որ չեմպիոն հռչակված Ուզբեկստանի հավաքականը, որ շատ երիտասարդ թիմ է, իսկապես շատ ուժեղ է և մեծ ներուժ ունի: «Այսպիսի բան չէր եղել, որ 19 միավոր հավաքած թիմը չեմպիոն չդառնա, անգամ եղել է, որ 18 միավորով են չեմպիոն դարձել»,- նշեծ Սարգսյանը:

«Չէինք սպասում նման արդյունքի». շախմատի աշխարհի փոխչեմպիոնները վերադարձան հայրենիք
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր