Առաջիկա օրերին ԱՄՆ-ը ռազմանավեր կուղարկի Թայվանի նեղուց զորավարժությունների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտը։ Այս լուրը հաստատել են նաև Փենթագոնից։ ԱՄՆ բանակը կանցկացնի, այսպես կոչված՝ «նավարկության ազատության զորավարժություններ»: «Մենք մոտակա շաբաթների ընթացքում կշարունակենք տարանցել Թայվանի նեղուցը, ինչպես նախկինում...Մենք կշարունակենք ազատ նավիգացիոն գործողություններ իրականացնել տարածաշրջանի այլ մասերում»,- ասել է պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը: Այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը գտնվում են ճապոնական Սասեբո նավահանգստում։ ԱՄՆ-ն այնտեղ տեղակայել է ավիակիր հարվածային խումբ՝ «Ronald Reagan»-ի և«Tripoli»-ի գլխավորությամբ: |