ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ամերիկացիները զորավարժություններ են սկսում Թայվանի նեղուցում
20:48, 10.08.2022 | mamul.am
6250 | 0

Առաջիկա օրերին ԱՄՆ-ը ռազմանավեր կուղարկի Թայվանի նեղուց զորավարժությունների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտը։

Այս լուրը հաստատել են նաև Փենթագոնից։ ԱՄՆ բանակը կանցկացնի, այսպես կոչված՝ «նավարկության ազատության զորավարժություններ»:

«Մենք մոտակա շաբաթների ընթացքում կշարունակենք տարանցել Թայվանի նեղուցը, ինչպես նախկինում...Մենք կշարունակենք ազատ նավիգացիոն գործողություններ իրականացնել տարածաշրջանի այլ մասերում»,- ասել է պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը:

Այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը գտնվում են ճապոնական Սասեբո նավահանգստում։ ԱՄՆ-ն այնտեղ տեղակայել է ավիակիր հարվածային խումբ՝ «Ronald Reagan»-ի և«Tripoli»-ի գլխավորությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր