Հոլանդիայում երկգլխանի կրիա է ծնվել՝ շփոթեցնելով փորձագետներին, գրում է Mirror-ը։ Փորձագետները նշում են, որ աֆրիկյան խթանակիր կրիան երկար և առողջ կյանք կունենա, չնայած ծնվել է երկու գլխով և առջևի չորս ոտքերով: Անասնաբույժ Սանդրա Ուինքի խոսքով՝ սա առաջին դեպքն է ոչ միայն իր պրակտիկայում, այլև ամբողջ Հոլանդիայում։ «Նման դեպքերը չափազանց հազվադեպ են, հատկապես այս տեսակի կրիաների մոտ։ Կրիան ողջ մնալու լավ հնարավորություն ունի, քանի որ ունի մեկ սիրտ և մեկ ստամոքս»,- մեկնաբանել է մասնագետը։ Բացի այդ, անասնաբույժները նշում են, որ եզակի կրիան շատ ակտիվ է և լավ ախորժակ ունի, ինչը վկայում է նրա ընդհանուր լավ վիճակի մասին։ «Բայց բնության մեջ այն չէր գոյատևի», - ավելացրել են փորձագետները»: |