ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Հոլանդիայում երկգլխանի կրիա է ծնվել
21:54, 10.08.2022 | mamul.am
13448 | 0

Հոլանդիայում երկգլխանի կրիա է ծնվել՝ շփոթեցնելով փորձագետներին, գրում է Mirror-ը։

Փորձագետները նշում են, որ աֆրիկյան խթանակիր կրիան երկար և առողջ կյանք կունենա, չնայած ծնվել է երկու գլխով և առջևի չորս ոտքերով: Անասնաբույժ Սանդրա Ուինքի խոսքով՝ սա առաջին դեպքն է ոչ միայն իր պրակտիկայում, այլև ամբողջ Հոլանդիայում։

«Նման դեպքերը չափազանց հազվադեպ են, հատկապես այս տեսակի կրիաների մոտ։ Կրիան ողջ մնալու լավ հնարավորություն ունի, քանի որ ունի մեկ սիրտ և մեկ ստամոքս»,- մեկնաբանել է մասնագետը։

Բացի այդ, անասնաբույժները նշում են, որ եզակի կրիան շատ ակտիվ է և լավ ախորժակ ունի, ինչը վկայում է նրա ընդհանուր լավ վիճակի մասին։

«Բայց բնության մեջ այն չէր գոյատևի», - ավելացրել են փորձագետները»:

Հոլանդիայում երկգլխանի կրիա է ծնվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր