ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռուսական ուղղաթիռը խախտել է Էստոնիայի օդային տարածքը. դեսպանը կանչվել է ԱԳՆ
22:18, 10.08.2022 | mamul.am
6972 | 0

Ռուսական Ми-8 ուղղաթիռն առանց թույլտվության մտել է Էստոնիայի օդային տարածք երկրի հարավ-արևելքում՝ Կոիդուլա սահմանային անցակետի մոտ։ Այս մասին հաղորդվում է Էստոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Էստոնիայի կարծիքով սա շատ լուրջ և տխուր դեպք է, որը ոչ մի կերպ ընդունելի չէ»,- նշել են նախարարությունից։

Միջադեպի առնչությամբ Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին բողոքի նոտա հանձնելու Էստոնիայի օդային սահմանի խախտման մասին։ Նրանք ընդգծել են, որ Մոսկվան պետք է հարգի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները և միջազգային իրավունքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր