Ռուսական Ми-8 ուղղաթիռն առանց թույլտվության մտել է Էստոնիայի օդային տարածք երկրի հարավ-արևելքում՝ Կոիդուլա սահմանային անցակետի մոտ։ Այս մասին հաղորդվում է Էստոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Էստոնիայի կարծիքով սա շատ լուրջ և տխուր դեպք է, որը ոչ մի կերպ ընդունելի չէ»,- նշել են նախարարությունից։ Միջադեպի առնչությամբ Էստոնիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին բողոքի նոտա հանձնելու Էստոնիայի օդային սահմանի խախտման մասին։ Նրանք ընդգծել են, որ Մոսկվան պետք է հարգի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները և միջազգային իրավունքը։ |