ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
22:48, 10.08.2022 | mamul.am
3449 | 0

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 15-րդ փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 39-ամյա Մ.Շ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի իր բնակարանի պատուհանից նետվելու միջոցով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր