ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«7 ժամ, ուղիղ էսքան տևեց Զվարթնոցի մաքսատնից փոքրիկ բեռ ստանալը». Արտակ Համբարձումյան
00:18, 11.08.2022 | mamul.am
3397 | 0

Լրագրող Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «7 ժամ, ուղիղ էսքան տևեց Զվարթնոցի մաքսատնից փոքրիկ բեռ ստանալը:
Պետք եղավ մոտենալ նույն շենքում գտնվող 6 տարբեր պատուհանների, որոշներին` մի քանի անգամ, սպասել աշխատողների պերերիվի ավարտին ու քարշ տալ անհասկանալի թղթաբանություն: Ընդ որում, բոլորի պատուհանների մոտ անմարդկային հերթեր են ու միայն մեկն էր կառավարվող, մնացած դեպքերում հայավարի` շյուստրիությամբ, ծանոթով, թղթի արանքը փաթաթած հազարանոցով ու տենց:
Ընդ որում, աշխատողները, հիմնականում բավականին նորմալ էին, իրենց գործից տեղյակ: Բայց էդ ընդհանուր աշխատանքի կազմակերպման ոչ արդյունավետ համակարգը ուղղակի հուսահատեցնող ա:
Ամազոնի ու ռոբոտների դարում սենց հետամնացությունն անընդունելի ա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր