ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Արցախի իշխանությունը տեղում մարդկանց հետ աշխատելու որևէ նշաններ ցույց չի տալիս». Տիգրան Աբրահամյան
09:42, 11.08.2022 | mamul.am
4274 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախում ապրող մեր հայրենակիցներն անվտանգությունից, բնականոն կյանքի ապահովումից զատ մեկ շատ կարևոր բանի կարիք ունեն՝ անկեղծության։

Հայաստանի իշխանության մասով պարզ է՝ դրանք փորձում են առավելագույնս ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և իրենց առաջ առանձնապես խնդիր չեն դրել մարդկանց հետ որևէ ձևով կոմունիկացվելու. իրենց խնդիրը պատասխանատվությունից փախուստի դիմելն է և, անկեղծ ասած, իրենց մոտ դա ամենալավն է ստացվում։

Արցախի իշխանությունը տեղում մարդկանց հետ աշխատելու որևէ նշաններ ցույց չի տալիս։ Մարդիկ գիտակցում են ընդհանուր վտանգի գոյությունը, բայց նրանց հետ որևէ մեկը լուրջ չի աշխատում, իրավիճակը չի ներկայացնում, հանրային իրազեկման բաղադրիչն ամբողջությամբ բացակայում է։

Մի կողմից՝ իշխանության նկատմամբ անվստահությունը, հատկապես խոսքն անձամբ Արայիկ Հարությունյանին է վերաբերվում, մյուս կողմից պարզ գործընթացների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, այս տեսանկյունից չափազանց վատ իրավիճակ է ստեղծել։

Արցախում մարդիկ խնդիրներից, դժվարությունից չեն վախենում, պարզապես մարդկանց հետ պետք է ուղիղ խոսել, պարզ պատմել իրականության ու ընթացող գործընթացների մասին և հասարակությանը նախապատրաստել երկարաժամկետ պայքարի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր