ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կենսական նշանակություն ունեցող 80 կմ ճանապարհը 26 տարվա մեջ չասֆալտապատեցինք». Ալվինա Աղաբաբյան
03:06, 12.08.2022 | mamul.am
4362 | 0

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել. «Արցախի հարավը թունելներով Շուշիին կապող ճանապարհին հենց Շուշիի մոտ կամուրջներից մեկն արդեն սարքել են, մյուսն էլ շուտով կավարտեն։

Իսկ նույն հարավից Շուշի տանող և 0-ից սարքած ավտոմոբիլային ճանապարհին Շուշիի հատակագծով այգի են սարքում, որ անգամ տիեզերքից երևա։ Եվ էս ամենն ընդամենը 20-21 ամսում։

Իսկ մենք Խնձորեսկից Քաշաթաղի հարավ իջնող ռազմավարական և շրջանի վերաբնակեցման համար կենսական նշանակություն ունեցող Խնձորեսկ-Որոտան-Իշխանաձոր-Աղաձոր/Արծվաշեն-Միջնավան մոտ 80 կմ ճանապարհը 26 տարվա մեջ չասֆալտապատեցինք անգամ...

Չճանաչեցինք էն, ինչ մերն էր, չսիրեցինք էն, ինչ մերն էր, դրա համար էլ տվեցինք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր