«Նախորդ տարվա վերջին Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ, բայց մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի, փոսեր էին գոյացել և այդպես շարունակ»,- այսօր՝ Կառավարության նիստին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա, իմ ունեցած վերջին տեղեկություններով, մեծ մասի խնդիրները լուծվել են և մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց նա։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ ավելի քիչ հատված է մնացել։ |