ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.72, EUR 415.43, RUB 6.29, GBP 481.71
+2 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց»․ Փաշինյան
11:42, 11.08.2022 | mamul.am
3353 | 0

«Նախորդ տարվա վերջին Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ, բայց մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի, փոսեր էին գոյացել և այդպես շարունակ»,- այսօր՝ Կառավարության նիստին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա, իմ ունեցած վերջին տեղեկություններով, մեծ մասի խնդիրները լուծվել են և մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց նա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ ավելի քիչ հատված է մնացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր